ՈւԵՖԱ-ն որոշել է 1-ական խաղերով որակազրկել Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտտիին, Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային և Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Այս մարզիչները Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության հանդիպումներում մի քանի անգամ ընմիջումից հետո միտումնավոր ձգձգել են իրենց թիմերի դաշտ դուրս գալը:
Որակազրկումը գործում է միայն այն դեպքում, եթե խախտումը կրկնվում է երկու անգամ: Կարլո Անչելոտտին կկարողանա պահեստայինների նստարանից հետևել իր թիմի խաղին` Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության «Ատլետիկո»-ի դեմ եզրափակիչ հանդիպման ժամանակ: