«Հալլ սիթի»-ն կարող է առաջարկ անել Ֆերդինանդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հալլ Սիթի»-ի գլխավոր մարզիչ Սթիվ Բրյուսը հայտարարել է, թե ակումբը կարող է քննարկել 35-ամյա պաշտպան Ռիո Ֆերդինանդին` ակումբ հրավիրելու  հնարավորությունները: Վերջինս հայտարարել է մրցաշրջանից հետո «Մանչեսթր Յունայթեդ»-ից հեռանալու մասին:

«Մեր ծրագրերում կան մի կետեր, որոնցով ես դեռ լիովին չեմ զբաղվել: Ռիոն եղել է հիանալի խաղացող, այնպես որ ով գիտե… Եթե նա ցանկանում է շարունակել կարիերան, ապա մենք կքննարկենք նրան զանգելու տարբերակները», – հայտնում է Բրյուսի խոսքերը բրիտանական մամուլը:

Ընթացիկ մրցաշրջանում «Հալլ սիթի»-ն գրավել է պրեմյերայում 16-րդ հորիզոնականը և հասել էր մինչ Անգլիայի գավաթի եզրափակիչ, որտեղ էլ պարտվեց «Արսենալ»-ին:




Լրահոս