Լիտվայի գործող նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հաղթել է նախագահական ընտրությունների առաջին փուլում` հավաքելով ընտրողների ձայների 57% -ը, տեղեկացնում է Delfi-ին:
Ընտրողների մասնակցությունը կազմել է 47,2%: Գրիբաուսկայտեի մրցակցի` սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Զիգմանտաս Բալչիտիսի օգտին քվեարկել է ընտրողների 40,26 %-ը: Ընդ որում, Բալչիտասը դարձել է Եվրախորհրդարանի պատգամավոր՝ հաղթելով անցած շաբաթ նախագահականի հետ մեկտեղ անցկացվող ընտրություններում:
Գրիբաուսկայտեն երկրորդ ժամկետի իր ընտրությունն անվանել է պատմական իրադարձություն, քանի որ նման բան Լիտվայում տեղի է ունենում առաջին անգամ: Փորձագետները նշել են, որ առաջին փուլում Գրիբաուսկայտեի նախընտրական քարոզչությունը հիմնականում կառուցված էր Ղրիմը Ռուսաստանին միացնելու նկատմամբ կարծր դիրքորոշման վրա:
Գրիբաուսկայտեն ղեկավարում է երկիրը 2009թ.-ից «Նա հայտնի է Մոսկվայի հանդեպ քննադատական հայտարարություններով: