Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ուկրաինայի նորընտիր նախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյին, որում ասված է.

«Հարգելի Պյոտր Ալեքսեի,

Շնորհավորում եմ Ձեզ Ուկրաինայի նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ հաջողություններ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման ճանապարհին Ուկրաինայի առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում՝ հասարակության համաձայնության եւ համախմբման պայմաններում։

Համոզված եմ, որ հայ-ուկրաինական փոխգործակցության համաչափ զարգացումը, առեւտրատնտեսական փոխշահավետ համագործակցության ակտիվացումը եւ հումանիտար կապերը շարունակաբար ընդլայնելու մեր երկրների հանձնառությունը կնպաստեն երկկողմ միջպետական հարաբերությունների հետագա զարգացմանը, որոնց հիմքում ընկած են Հայաստանի եւ Ուկրաինայի ժողովուրդների բարեկամության բազմադարյա կապերը:

Հարգելի Պյոտր Ալեքսեի, մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն եւ բարգավաճում»:




Լրահոս