Washington Times. Ադրբեջանը պետք է հետեվի Ղարաբաղի օրինակին.

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոնրեալի Մըքգիլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի աշխատակից Աբրահամ Նիզիբլյանը ամերիկյան The Washington Times-ի իր հոդվածում գրում է. “Անցած ամսում Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իրանի արտգործնախարարները հանդիպել էին քննարկելու երկրների միջեւ համագործակցության ոլորտները: Հանդիպումը տեղի ունեցավ Նախիջեւանում, որտեղ ադրբեջանական զորքերը 2005-ից սկսած հայկական հազարավոր գերեզմաններ ոչնչացնելով փորձում էին վերացնել հայկական բազմադարյա համայնքի վերջին նշույլները: Զուգահեռ, Ադրբեջանն աշխատում է իրանական պետական Naftrian Intertrade ընկերության հետ, կասպյան Շահ-Դենիզ գազի հանքավայրի շահագործման հարցում: Սա անշուշտ, դուր չի գալիս վաշիգտոնյան պաշտոնյաներին, որոնք ձգտում են Իրանի նկատմամբ պատժամիջոցներ մտցնել նրա միջուկային ջանքերի համար”:Հոդվածագրի կարծիքով, սպառնալիքը, որից միջազգային հանրությունը պետք է մտահոգվի, Ադրբեջանից առկա սպառնալիքն է Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին: Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև ստորագրված հրադադարից 18 տարի հետո էլ Բաքուն ընդդիմանում է Ղարաբաղի մասնակցությանը Մինսկի խմբի բանակցություններին՝ հակամարտության կայուն կարգավորման համար: Ավելին, նախագահ Իլհամ Ալիեւի՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պարբերաբար արձանագրվող՝ հրադադարի խախտումների լուծման շարունակական սպառնալիքները հետագայում միայն կարող են ապակայունացնել իրավիճակը:”Վերջին երկու տասմանյակներում Լեռնային Ղարաբաղն իր սահմաններում ստեղծել է ժողովրդավարության ու մարդու իրավունքների ունիվերսալ արժեքներ, կանգնած լինելով բռնապետական ու ագրեսիվ հարևանի կողքին:Եթե Ադրբեջանը ցանկանում է չլինել սպառնալիքների թիրախ, ապա պետք է հետևի Ղարաբաղի օրինակին”, եզրափակում է Նիզիբլյանը: tert.am:   




Լրահոս