Իջեվանում բախվել են 3 ավտոմեքենա. կա մեկ տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 1-ին` ժամը 18.24-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզում` Իջևան-Գետահովիտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտոպատահար, այրվում է ավտոմեքենա:Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության` դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են BMW X5 մակնիշի 44 SO 707 պետհամարանիշի, Օպել Վեկտրա մակնիշի 27 OL 731 պետհամարանիշի և ,Ֆորդ Տրանզիտե մակ¬նիշի 174 UO 64 պետհամարանիշի ավտոմեքենաները. Հրդհի նշաններ չեն հայտնաբերվել:ՃՏՊ-ի հետևանքով Օպել Վեկտրա ավտոմեքենայի ուղևոր Ա.Հարությունյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Տուժածի առողջական վիճակը գնա¬հատվել է բավարար: 




Լրահոս