Ինքնասպանություն Ջաջուռի Ջարդի ձորում. Ինքնասպան է եղել ՀԷՑ-ի աշխատողը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջաջուռ գյուղի տարածքում գտնվող Ջարդի ձորում երեկ ինքնաձիգով կզակի տակից իրեն կրակել է գյումրեցի Վլադիմիր Հակոբի Կարապետյանը :  armlur.am  -ը Շիրակ կենտրոն ՀԿ-ից տեղեկանում է, որ երիտասարդն աշխատել է ՀԷՑ ՓԲԸ Ղարս մասնաճյուղում: Դեռ հայտնի չէ, թե որն է ինքնասպանության պատճառը: Նա դեռ ամուսնացած չէր, ու թեև գրանցված էր Գյումրու Երևանյան խճուղում, բայց ծնողների հետ փաստացի բնակվում էր Շիրակ գյուղում:Ախուրյանի ոստիկանությունն ահազանգը ստացել էր ժամը 17.00-ի սահմաններում, ու անմիջապես դեպքի վայր են մեկնել իրավապահները` Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ:Որպես ինքնասպանության վայր երիտասարդն ընտրել էր Ջարդի ձորը, այստեղ տեղադրված է Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը։ Երիտասարդը, իր սեփական մեքենան կանգնեցնելով հուշահամալիրի տաղավարներից մեկի դիմաց, մտել է այնտեղ, սեղանին կոնյակ դրել, սնիքերս, խմել է, քաղցրավենիք կերել ու իր կյանքին վերջ է դրել։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` Քր. օրենսգրքի 110 և 235 հոդվածներով, այն է ` ինքնասպանություն գործելը և ապօրինի զենք պահելը:Կատարվում է նախաքննություն:




Լրահոս