Արմեն Մուրադյանը` Գյումրիում կնոջ մահվան դեպքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Գյումրիում ծննդաբերության ժամանակ գրանցվել է 38-ամյա մի կնոջ մահ:

Այսօր լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասաց, որ դեպքից անմիջապես հետո առողջապահության նախարարությունից ձևավորվել է խումբ` գլխավոր գինեկոլոգ մանկաբարձ պրոֆեսոր Աբրահամյանի գլխավորությամբ, որը մեկնել է Գյումրի` ուսումնասիրելու բոլոր փաստերը:

«Վերջնական բոլոր նյութերը քննարկվելու են առողջապահության նախարարությունում, հատուկ նիստում, լինելու է շատ խիստ մոտեցում մայրական մահերի հետ կապված»,- ասաց նախարարը:

Նա նշեց, որ առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում է գտնվում նաև երկու այլ դեպք` կապված Գյումրիում երկու կանանց ծննդաբերությունից հետո առաջացած բարդությունների հետ: Նախարարն ասաց, որ մեկ կին արդեն վիրահատվել է, երկուսն էլ տեղափոխվել են Երևան:

Իսկ թե որն էր արդեն Գյումրիում ծննդաբերության ժամանակ կնոջ մահվան պատճառը, նախարարը նշեց, որ վերջնական պատճառը կարող են պարզել  միայն դատական մարմինները, իսկ նախնական տվյալների համաձայն՝ պատճառը պտղաջրային էմբոլիա կոչվող հազվագյուտ հանդիպող բարդությունն է, որը կայծակնային ավարտ է ունենում:




Լրահոս