Գերմանիայում Յացենյուկին սուլոցներով են դիմավորել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին սուլոցներով են դիմավորել Գերմանիայում, ուր նա ժամանել էր Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյին Կառլ մեծի անվան մրցանակ հանձնելու արարողությանը մասնակցելու:

Ախեն քաղաքում տեղի բնակիչները հավաքվել են այն շենքի մոտ, որտեղ տեղի է ունեցել մրցանակի հանձնումը: Նրանք պահանջում էին դադարեցնել ամերիկյան միջամտությունը Ուկրաինայի ներքին գործերին, տեղեկացնում է RT-ն:

Ցուցարարները վանկարկում էին «Յացենյուկ` ահաբեկիչ» և «Ամոթ քեզ»: Պաստառների վրա գրված է եղել. «Կիև, ձեռքերդ հեռու Դոնբասից», «Դադարեցրեք ֆաշիզմը Ուկրաինայում», «Պարոն Յացենյուկը` ֆաշիստների հովանավոր»:




Լրահոս