
Հայտնի կինոռեժիսոր Ջեյմս Կամերոնը և Cirque du Soleil ընկերությունը կստեղծեն 2009թ.-ի հիթ «Ավատար» ֆիլմի կրկեսային շոուն:
Նախագծի վրա աշխատում է նաև Twentieth Century Fox կինոստուդիան, որը նկարահանել է «Ավատարը»: Սպասվում է, որ շոուի ցուցադրումները կսկսվեն 2015թ.-ին, տեղեկացնում է «Утро»-ն:
Կամերոնը և Cirque du Soleil-ը ավելի վաղ արդեն համագործակցել են: 2012թ.-ին կինոռեժիսորը հանդիսացել է «Կրկես դյու Սոլեյ, Հեքիաթային աշխարհ 3D-ում» ֆիլմի պրոդյուսերը:
Ֆիլմում ցուցադրվում են դրվագներ Cirque du Soleil-ի յոթ շոուներից: