Դել Բոսկեն նշել է այն ֆուտբոլիստներին, որոնք չեն մասնակցի աշխարհի խաղերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն  նշել է այն երեք ֆուտբոլիստների անունները, որոնք չեն ընդգրկվելու Մունդիալ-2014-ին` հավաքականի վերջնական հայտացուցակում. փոխանցում է «Marca»-ն:

Իսպանացիներից աշխարհի առաջնությանը չեն մասնակցի «Սևիլյայի» պաշտպան Ալբերտո Մորենոն, «Ատլետիկի» կիսապաշտպան Անդեր Իտուրասպեն և «Մանչեսթեր Սիթիի» խաղացող Խեսուս Նավասը։

Թե առաջին երկու ֆուտբոլիստներն ինչ պատճառով բաց կթողնեն առաջնությունը` դեռ պարզ չէ, իսկ Նավասի դեպքում հայտնի է, որ վերջին ժամանակներս Նավասն առողջական որոշակի խնդիրներ ուներ։




Լրահոս