
«Դեմ եմ» նախաձեռնությունն այսօր մայրաքաղաքի փողոցներում անցկացրեց իր հերթական իրազեկման ակցիան: Այն մեկնարկեց Մատենադարանի մոտից:
Armlur.am-ի հետ զրույցում նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը տեղեկացրեց, որ իրենք քաղաքացիներին կոչ են անում թույլ չտալ իրենց աշխատավարձից պահումներ անել:
«Մեր քաղաքացիներն անվախ կարող են դիմումներ գրել իրենց գործատուին, չվախենալ որևէ ճնշումից, քանի որ կենսաթոշակային օրենքի փոփոխված տարբերակում պետք է հաշվի առնել քաղաքացու կամարտահայտությունը»,- տեղեկացրեց նախաձեռնության անդամը: