Առողջապահության նախարարությունը՝ բուժաշխատողների նկատմամբ բռնության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարությունը մամլո հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է. «ՀՀ առողջապահության նախարարությունը անընդունելի է համարում ծննդկանի հարազատների կողմից մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում բուժաշխատողների նկատմամբ իրականացված բռնությունը։ Նման միջադեպերը խիստ դատապարտելի են և պետք է բացառվեն մեր իրականությունից»։

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Գյումրու ծննդատանը ցավալի դեպք էր արձանագրվել. 22-ամյա կնոջ առաջնեկը ծնվել էր մահացած։ Ըստ մամուլում տեղ գտած տեղեկությունների՝ ծննդկանի հարազատները բռնություն էին գործադրել բուժաշխատողների նկատմամբ։

Նախարարությունից հայտնում են, որ Արմեն Մուրադյանն անմիջապես արձագանքել է դեպքին և հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգին ու մոր և մանկան առողջության պահպանման վարչությանը կարճ ժամանակում մանրամասն ուսումնասիրել բոլոր հանգամանքները։ Դեպքը գտնվում է իրավապահ մարմինների հսկողության ներքո և բժշկական սխալի կամ մասնագիտական անփութության առկայության պարագայում մեղավորները կպատժվեն օրենքի խստությամբ։




Լրահոս