Գազի ծավալի հաշվարկման հարցը` կառավարության ուշադրության կենտրոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետությունում գազաբաշխիչ ցանցերում հաճախ տեղի են ունենում ապօրինի գազի օգտագործման դեպքեր և այդ գազի արտահոսքի ծավալների հաշվարկման միացյալ մեթոդաբանություն գոյություն չունի: Հանրապետության էներգետիկ հաշվեկշռի և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դեպքերում այդ ծավալները հաշվեկշռից դուրս են մնում: Ուստի՝ անհրաժեշտություն է առաջանում ունենալ միացյալ մեթոդիկա՝ այդ ծավալների հաշվարկման համար:

Այսօր կառավարության նիստում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն առաջարկեց կառավարությանը հաստատել գազաբաշխիչ համակարգում ապօրինի սպառման դեպքերում սպառված բնական գազի ծավալի հաշվարկման մեթոդիկան:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը 2 օր ժամանակ խնդրեց հարցի քննարկելու համար:  ՀՀ վարչապետը հավանություն տվեց էկոնոմիկայի նախարարի առաջարկին:




Լրահոս