հյուրանոցների հավաքարարները ազդանշանային սարքերով կզինվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նյու Յորքի հյուրանոցների հավաքարարները շուտով աշխատանքի կներկայանան հատուկ ազդանշանային սարքերով զինված, որոնց միջոցով նրանք կկարողանան անվտանգության ծառայությանը տեղեկացնել հյուրերի ագրեսիվ պահվածքի մասին:Լինում են դեպքեր, երբ հյուրերը անվայել վարքագիծ են դրսեւորում: “Այս սարքերը կհոգան հավաքարարների անվտանգության մասին եւ թույլ կտան կրճատել նման երևույթների քանակը”, – հայտարարել է արհմիության ներկայացուցիչ Ջոն Տարչիանոն:Այժմ հյուրանոցների ղեկավարները պարտավոր են մեկ տարվա ընթացքում բոլոր աշխատակիցներին տրամադրել ազդանշանային սարքեր:Նոր աշխատանքային պայմանագրում հավաքարարների աշխատավարձը կբարձրացվի նաեւ 29 տոկոսով, եւ նրանց տարեկան եկամուտը կկազմի մոտ 60 հազ. դոլար: 




Լրահոս