ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՉԽՈՍԿԱՆԸ

«Ժողովուրդ»-ը երեկ փորձեց Հ. Թովմասյանից պարզել, թե ինչո՞ւ, ի վերջո, ընտրեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, երբ, ըստ իրեն, տասնյակից ավելի առաջարկներ էր ստացել այլ գերատեսչություններում աշխատելու համար: Մեր զրուցակիցը համառորեն չէր համաձայնվում մեր հարցերին պատասխանել, քանի որ որոշել է 10 օր չխոսել։ Այնուամենայնիվ, «թոթովեց». «Ես հարցերին չեմ պատասխանում»:
-Խնդրում եմ գոնե նշեք, թե ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնի ընտրությունը ինչի՞ հետ էր կապված:
-Կարծում եմ՝ այս փուլում ավելի շատ այստեղ անելիքներ ունեմ:
-Իսկ արդեն որոշե՞լ եք, թե ինչ եք անելու, ի՞նչ փոփոխություններ են լիենլու:
-Եթե ասեմ՝ 100 տոկոսով բոլոր քայլերի հաջորդականությունը կա այս պահին, ոչ: Բայց առաջիկայում կտեսնեք: Այսքանը:

ՌՈՒՍՏԱՄՆ ԻՐ ԹԻՄՈՎ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ այսօր, Հայաստանի Առաջին հանրապետության 96-րդ տարեդարձի կապակցությամբ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանն իր ղեկավարած «Ազատամարտի նվիրյալների միություն» ՀԿ-ով լինելու է Սարդարապատի հուշահամալիրում: Ռ. Գասպարյանը որոշել է իր «թիմի» հետ առանձին մասնակցել միջոցառմանը, եւ մեր տեղեկություններով՝ հենց Սարդարապատից էլ մեկնարկելու է ազատամարտի նվիրյալների շարժումը: Հիշեցնենք, որ օրերս «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Ռ. Գասպարյանը որոշել է «Ազատամարտի նվիրյալների միություն» հկ-ի գործունեությունն ավելի ակտիվացնել, սակայն դա անել միայնակ՝ առանց իր կուսակից Ռուբեն Գեւորգյանի (Ծաղիկ Ռուբո): Չնայած որ ի սկզբանե երկուսով էին սկսել այդ գործունեությունը: Մեր տեղեկություններով՝ Ռ. Գասպարյանի հետ Սարդարապատում է լինելու նաեւ Արցախյան պատերազմի մասնակից Սամվել Հովսեփյանը (Ադմիրալ Սամո): «Ժողովուրդ»-ը փորձեց Ս. Հովսեփյանից պարզել տեղեկությունը, սակայն վերջինս ասաց, որ շատ զբաղված է:

ՄԻ ԿԱՅՔՈՎ ՉԵՆ ԲԱՎԱՐԱՐՎՈՒՄ

Նախկին ՕԵԿ-ական Կարեն Բոթոյանին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի կողմից ճնշումների չենթարկելու մասին ՀՀ ֆինանսների նախարարության տարածած հերքումից հետո ուշագրավ իրողություն է պարզվել: Այդ հայտարարությունը տեղադրված է ոչ միայն ՀՀ ֆինանսների նախարարության, այլեւ՝ հարկային ու մաքսային ծառայությունների պաշտոնական կայքերում եւս: Բայց հարցն այն է, որ ֆորմալ առումով, Հարկային ու Մաքսային ծառայությունները գործում են Ֆինանսների նախարարության կազմում: Ու հիմա անհասկանալի է նախարարության հայտարարությունները նաեւ Հարկային ու Մաքսային ծառայությունների կայքում տեղադրելը, առավելեւս, երբ հայտարարությունը այդ գերատեսչությունների գործառույթներին չէր վերաբերվում: Ի դեպ, Ֆինանսների նախարարության կազմում են գտնվում նաեւ այլ կառույցներ, օրինակ՝ գնումների աջակցման կենտրոնը, բայց նրանց կայքում հայտարարություն չկա:




Լրահոս