Հունիսի 4-ին, ժամը՝ 09.00-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Ձորագյուղ – Կուրթան գյուղ ավտոճանապարհը անձրևների հետևանքով ծածկվել է ջրաբերուկներով՝ խոչընդոտելով երթևեկությունը:
Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հանրապետական Հ-24 ավտոճանապարհի Ձորագյուղ – Կուրթան հատվածը (Ձորագյուղի ոլորաններում) ծածկվել է ջրաբերուկներով՝ խոչընդոտելով երթևեկությունը. ակտիվացել է սողանքային երևույթ, ինչից ճանապարհահատվածի ոլորանները (25 մետր) փակվել են:
Ձորագյուղին մոտեցող ավտոճանապարհներն երկուսն են՝ Ստեփանավան-Կուռթան-Ձորագյուղ, Օձուն-Արևածագ-Ձորագյուղ: Ձորագյուղից դեպի Մ-6 տանող ավտոճանապրհի մոտակայքում ակտիվացել է սողանք: Ստեղծվել է աշխատանքային խումբ, և կայացվել որոշում կառուցել տարանցիկ ավտոճանապարհ դեպի Ձորագյուղ գյուղ: