Օրերս ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետներ Ա.Թովմասյանը, Վ.Խոնդկարյանը և Վ.Արզումանյանը հերթական գործուղում իրականացրին ջրամբարներ:
Այս անգամ ուշադրության կենտրոնում էին ՀՀ Շիրակի մարզում գտնվող Կառնուտի, Վարդաքարի և Սառնաղբյուրի ջրամբարները: Գործուղման արդյունավետ իրականացմանը մեծապես նպաստեցին ոլորտի և այդ բարդ հիդրոտեխնիկական կառույցների պատասխանատուները: Այցի հիմնական նպատակն էր պատվարների անվտանգության հսկողության համար տեղադրված հսկիչ–չափիչ սարքերի աշխատանքային վիճակի ուսումնասիրությունը:
Գործուղման ընթացքում պատվարները շահագործող տեղամասերի մասնագետների հետ քննարկվել են միջոցառումներ, որոնք կնվազեցնեն ջրամբարների պատվարների խոցելիությունը: