Հժ. Զինդատախազ Գեվորգ Կոստանյանը դեռ վերակենդանացման բաժանմունքում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը դեռևս գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, թեև ավելի վաղ նշվում էր, որ նա կտեղափոխվի հիվանդասենյակ: Կենտրոնի փոխտնօրեն Սիրանուշ Մարտիրոսյանը թերթի թղթակցի հետ զրույցում երեկ ևս վստահեցրել է, որ Կոստանյանը հիվանդասենյակ չի տեղափոխվում ընդամենը ավելի հանգիստ պայմաններում բուժում ստանալու համար: Բուժկենտրոնի փոխտնօրենը նշել է, որ ՀՀ զինդատախազի առողջությունը նույն կայուն վիճակում է: Ըստ նախկինում հաղորդված տեղեկությունների` նրա մոտ ախտորոշվել էր հիպերտոնիկ կրիզ, սակայն ճնշումը արագ կարգավորվել Էր: Թղթակցի հարցին` այս ընթացքում զինդատախազի առողջական վիճակում առաջընթաց չի՞ նկատվել, Սիրանուշ Մարտիրոսյանը պատասխանել է, որ ետընթաց չլինելն արդեն իսկ առաջընթաց է: Թերթը նշում է, որ ՀՀ զինդատախազը Նաիրի բժշկական կենտրոն է տեղափոխվել փետրվարի 3-ին: Կոստանյանի դուրս գրվելու մասին դեռևս չի խոսվում:




Լրահոս