«Բորուսիա»-ն ընկերական խաղ կանցկացնի «Լիվերպուլ»-ի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ն մինչ Գերմանիայի առաջնության 2014/15թթ. մրցաշրջանի մեկնարկը կունենա մի շարք ընկերական հանդիպումներ: Մասնավորապես` գերմանական ակումբը կհանդիպի անգլիական «Լիվերպուլ»-ի հետ:

Մրցավեճը տեղի է ունենալու օգոստոսի 10-ին: Մինչև հուլիսի վերջը թիմը 4 ընկերական խաղ կանցկացնի: Իսկ օգոստոսի 9-ին էլ «Բորուսիա»-ն ընկերական խաղ կանցկացնի «Տորինո»-ի հետ:

Նշենք, որ գերմանական ակումբի համար մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 13-ին՝ Գերմանիայի սուպերգավաթի խաղարկության շրջանակներում Մյունխենի «Բավարիա»-ի դեմ խաղով:




Լրահոս