ՊԵԿ-ից չենք հեռանալու, մինչեվ մեր փողերը չստանանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սփյուռքահայ գործարար Սարո Հարթունյանին պատկանող “Ջի Էյջ Սթորիջ էնտերփրայզս” ՍՊ ընկերության աշխատակիցներն իրենց աշխատավարձերն են պահանջում: Վաղ առավոտից մինչ այժմ ըներության բոլոր աշխատակիցները հավաքվել են  պետական եկամուտների կոմիտեի շենքի առաջ և պահանջում են վերացնել ընկերության հաշիվների վրա դրված կալանքը, սակայն ՊԵԿ-ից նրանց դեռ ոչ-ոք չի ընդունել:Ընկերության աշխատակիցները 2012-ին աշխատավարձ չեն ստացել, չգիտեն էլ՝ ում դիմեն: Պատմում են, որ արդեն դիմել են գործով քննիչ Ռաֆայել Մկրտչյանին, որը, իմանալով, որ ընկերության աշխատակիցները բողոքելու են եկել, ուղղակի “հաջողություն” է ասել:Աշխատակիցները հավաստիացնում են, որ ՊԵԿ-ի տարածքից դուրս չեն գալու, մինչև այս հարցին լուծում չտրվի: Հիշեցնենք, որ ընկերության աշխատանքները խաթարվել են դեռ 2012 թ. հունվարի 30-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչ Ռաֆայել Մկրտչյանի կայացրած որոշումից հետո, որով սփյուռքահայ ներդրող Սարո Հարթունյանին պատկանող “Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս” ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարների վրա կալանք դրվեց և արգելվեց հաշիվներից գումարի կանխիկացումն ու գումարի ելքագրումը: 




Լրահոս