Ադրբեջանը Եվրատեսիլ 2012-ի անցկացման համար հատկացնելու է ավելի քան 63 միլիոն դոլար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանն այս տարվա մայիսին Բաքվում կայանալիք “Եվրատեսիլ 2012” միջազգային երաժշտական մրցույթի անցկացմանը հատկացնելու է 50 միլիոն մանաթ` 63.3 միլիոն դոլար: Դա հաստատել է Նախարարների խորհուրդը: Այդ գումարը հատկացվելու է 2012 թվականի պետբյուջեից:Հիշեցնենք, որ ադրբեջանական ընդդիմությունը զանգվածային ակցիաներ է իրականացնելու “Եվրատեսիլ 2012”-ի նախաշեմին՝ համարելով, որ այդ ժամանակ Ադրբեջանը կգտնվի Եվրոպայի ուշադրության կենտրոնում:




Լրահոս