Ի՞նչ եղանակ է սպասվում հանրապետությունում առաջիկա 5 օրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր գիշերը հանրապետության ողջ տարածքում, վաղը` փետրվարի 11-ի ցերեկը արևելյան շրջաններում, փետրվարի 15-ին` առանձին շրջաններում սպասվում է ձյուն, տեղ-տեղ մառախուղ: Փետրվարի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 11-ին հանրապետության առանձին վայրերում կնկատվի քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում` բուք, ճանապարհներին` մերկասառույց: Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից armlur.am -ին տեղեկացնում են, որ օդի ջերմաստիճանը 12-ի գիշերը կնվազի 7-12, ցերեկը` 3-5 աստիճանով, իսկ փետրվարի 15-ին նույնքանով կբարձրանա:Երևանում փետրվարի 11-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ, քամու ուժգնացում 10-15 մ/վրկ, ճանապարհներին` մերկասառույց:Փետրվարի 11-ի ցերեկը, փետրվարի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ,իսկ փետրվարի 15-ին հնարավոր է` տեղա թույլ ձյուն:




Լրահոս