Արտաշես Գեղամյանի բարեկամը` ծեծի մասնակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա մայիսի 8-ին «Բելաջիո» ռեստորանային համալիրում բավականին լուրջ ծեծկռտուք էր տեղի ունեցել: «Ժողովուրդ»-ի  տեղեկություններով՝ ռեստորանում երկու խնջույք է եղել` մեկը հարսանեկան, մյուսը ծննդյան արարողության:

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ հարսանեկան արարողության անդամներից մեկը ինչ-որ ռեժիսոր է եղել, մյուս խնջույքի անծանոթ աղջիկներից մեկի գեղեցկությամբ տարվելով, նրան խնդրել է նկարահանվել: Ռեժիսորի առաջարկը դուր չի եկել կնոջը, ով շտապ զանգահարելէ ամուսնուն եւ տեղյակ պահել:

Արդյունքում սկսվել է  մեծ ծեծկռտուք։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ծեծկռտուքի կիզակետում հայտնված մարդկանցից մեկը Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանի հարազատներից է եղել: Մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց պատգամավորի հետ, սակայն վերջինս ասաց, թե ինքն առաջին անգամ է լսում այդ մասին:




Լրահոս