ԱՌԱՆՑ ԳՈՐԾԱՐԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե ՀՀԿ համամասնական ցուցակում չի լինի ոչ մի ձեռներեց: Հարցին` նրանց ուղարկելու եք մեծամասնական ընտրակարգով ընտրվելո՞ւ, Սարգսյանն ասել է, թե այդ հարցը վաղաժամ է, քանի որ դեռ հայտնի չէ, թե ով եւ որ քաղաքական ուժերից կառաջադրվեն մեծամասնական ընտրակարգով: Իսկ հարցին` ՀՀԿ համամասնական ցուցակում ինքը կլինի առաջինը, թե երկրորդը, վարչապետն ասել է. «Կարեւոր չէ, թե ով կլինի առաջինը կամ երկրորդը ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում: Հասարակության համար կարեւոր է, թե ինչ գաղափարներով ենք մենք մասնակցում ընտրություններին»: Իսկ Գագիկ Ծառուկյանի` պատգամավոր դառնալու վերաբերյալ հարցին Սարգսյանը ոչ կոռեկտ համարեց պատասխանել:




Լրահոս