ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքականությունը ոչ թե սպրինտ է, այլ` մարաթոն»:

Էդուարդ Շարմազանով past.am

Իհարկե, քաղաքականությունը մարաթոնի հետ համեմատելն էլ այնքան դիպուկ չէ, բայց սպրինտից ավելի նախընտրելի է: Այլ հարց է, որ հատկապես ընտրությունների պարագայում քվեարկությունը շատերը հենց վիճակախաղ են ընկալում: Այսինքն`  բազմաթիվ կուսակցություններ, լավ իմանալով, որ իրենց հնարավորությունները մրցավազքի դեպքում հաստատ հաջողություն չեն խոստանում, ընտրություններին մասնակցում են, ինչպես սպրինտի: Հայտնի է, որ այս պարագայում բախտը կարող է ժպտալ ցանկացածին: Թեեւ, ինչպես վիճակախաղում, այնպես էլ քաղաքականության մեջ պատահականություններ հազվադեպ են լինում:




Լրահոս