8-ամյա աղջիկը հաղթել է պրոֆեսիոնալ խոհարարներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

8 տարեկան Թեյլոր Մոքսին Մայամիից (ԱՄՆ) մի քանի հազար դոլար է աշխատել շնորհիվ իր խոհարարի տաղանդի: Նա պատվերով թխվածք է պատրաստում և այնքան լավ է դա անում, որ իր հաճախորդների թվում կան նաև խոշոր ընկերութուններ:

Աղջիկը հաջողության է հասել այն բանից հետո, երբ նա հաղթել էի պրոֆեսիոնալ խոհարարներին  KISS Country Midtown Miami Cornbread Competition մրցույթում: Թեյլորն անմիջապես շատ հայտնի է դարձել և բազմաթիվ պատվերներ ստացել:

Աղջիկը պատվերները կատարում է դասերից հետո: Երբ աշխատանքը շատ է լինում, նրան երբեմն օգնում են ծնողները:

Ազատ ժամանակի բացակայությունն աղջկան չի տխրեցնում: Թեյլոր Մոքսին շատ գոհ է, որ մարդկանց ուրախություն, իսկ իր ընտանիքին` եկամուտ է բերում, և երազում է մի քանի տարի հետո սեփական բիզնեսը բացել. տեղեկացնում է Kedem-ը:




Լրահոս