
Հունիսի 9-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է ԱԻ նախարար Ա. Երիցյանը։
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և կատարված հանձնարարականների մասին։
ՍՊԾ գործակալության պետ Հ. Պետրոսյանը հայտնեց, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ իրականացվում է դպրոցների սեյսմիկ խոցելիության գնահատում և շարունակվում է դիտացանցի արդիականացումը:
Մարզերում աշխույժ գործունեություն է ծավալում նաև ԱԻՆ վետերանների խորհուրդը: Կոտայքի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել տեղի վետերանների հետ հանդիպումներ, ձևավորվում են մարզային կառույցներ:
Խորհրդակցությանն առցանց մասնակցող մարզային փրկարարական վարչությունները և ԼՂՀ փրկարար ծառայությունը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների ու ընթացիկ աշխատանքների մասին։