ՕԵԿ-ի հետ համագործակցելու խնդիր չունենք. ԲՀԿ-ական պատգամավոր (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն armlur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ տեղյակ չէ ՕԵԿ-ի հետ քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնելու պայմանավորվածության մասին և հավելեց.

«100% համամասնականին մենք միշտ կողմ ենք եղել, և դա տեղ է գտել «քառյակի» առաջարկությունների մեջ: ՕԵԿ-ի հետ համագործակցության խնդիր ո՛չ ունենք, ո՛չ էլ քննարկել ենք: Անկախ նրանց առաջարկից՝ մենք դա մտցրել ենք մեր առաջարկի մեջ»:

Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն armlur.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի միջև քաղաքական կոնսուլտացիները կանցկացվեն չորեքշաբթի:




Լրահոս