Ո՞վ է խժռում 3 մետրանոց շնաձկներին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավստրալացի գիտնականները հատուկ սարքի միջոցով մերձափնյա ջրերում գրանցել են հսկայական արարածի, որը կենդանի վիճակում կուլ է տալիս երեքմետրանոց սպիտակ շնաձկներին: Թե դա ինչ կենդանի է, հետազոտողները կարող են միայն գուշակել. տեղեկացնում է Metro-ն:

Նախկինում չտեսնված ահռելի արարածը հայտնաբերվել է կենսաբանների կողմից մարմնի ջերմության որոշման միջոցով:

Ավստրալացիները հետևում էին սպիտակ շնաձկան ահռելի էգին, որին տվել էին «Ալֆա-շնաձուկ» անունը: Նրան ամրացրել էին GPS-սարք, որը գրանցում է մարմնի ջերմաստիճանը: Ավելի ուշ, երբ ձուկը լողացել է 600 մ խորության վրա, նրա մարմնի ջերմաստիճանը բարձրացել է 30 աստիճանով:

Թռիչքը շատ արագ է կատարվել: Հետազոտողները հասկացել են, որ իրենց «օբյեկտն» այլևս կենդանի չէ: Ջերմաստիճանի կտրուկ բարձրացումից գիտնականները եզրակացրել են, որ շնաձուկը հայտնվել է մեկ այլ կենդանու ստամոքսում:




Լրահոս