Հրայր Թովմասյանը ԱԺ-ում «դրես-կոդ» կսահմանի․ «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԱԺ աշխատակազմի նորանշանակ ղեկավար Հրայր Թովմասյանը մտմտում է ԱԺ ներքին կանոնակարգ ստեղծելու մասին։

Ըստ այդմ՝ նախատեսվում է որոշակի չափանիշներ սահմանել եւ պատգամավորների եւ խորհրդարանում հավատարմագրված լրագրողների համար։ Խոսքը մասնավորապես հագուստի չափանիշների՝ «դրես-կոդի» սահմանման, լրագրողների աշխատանքային վարքականոնների եւ այս կարգի մեկ-երկու հարցի մասին է։

Նման մի կանոնակարգ ժամանակին մշակել էր ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Վրեժ Գասպարյանը, ով, սակայն, չհասցրեց այն շրջանառության մեջ դնել։ Ենթադրվում է, որ Գասպարյանը կօգնի Թովմասյանին՝ գաղափարը կյանքի կոչելու համար։ Այս ամենը, սակայն, խիստ նախնական  է, եւ դժվար է ասել՝ կիրականացվի, թե՝ ոչ։ Համենայն դեպս, վերջին շրջանում որոշակի նոր կանոնների սահմանման անհրաժեշտության մասին ակտիվորեն խոսվում է նաեւ պատգամավորների շրջանում»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




Լրահոս