Դանիայի բնակիչները կարող են սեռափոխ լինել առանց վիրահատության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դանիայի խորհրդարանն օրենք է ընդունել, որի համաձայն՝ չափահս անձը կարող է իր փաստաթղթերում փոփոխություն կատարել «սեռ» սյունակի դիմաց: Օրենքի ընդունման օգտին քվեարկել է 59 դանիացի պատգամավոր, իսկ դեմ` 52-ը:

Ինչպես տեղեկացնում է երկրի խորհրդարանի կայքը, սեռը փոխելու մտադրություն ունեցողները պետք է համապատասխան դիմում գրեն: Պետական գրանցման դեպարտամենտի պաշտոնյաները պարտավոր կլինեն 1 շաբաթվա ընթացքում քաղաքացուն նոր փաստաթղթեր հատկացնել, որոնցում «տղամարդու» փոխարեն գրված կլինի «կին», և՝ հակառակը:

Նշվում է, որ օրենքը սեռի իրավաբանական փոփոխության իրավունք է տալիս՝ անկախ այն բանից՝ ենթարկվել է քաղաքացին սեռի փոփոխության վիրահատության, թե անցել է հորմոնոթերապիա: Օրենքն ուժի մեջ կմտնի 1 ամսից. տեղեկացնում է rosbalt.ru-ն:




Լրահոս