Սիրային հարաբերության ժամանակ զույգն ընկել է պատշգամբից և զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանցի ուսանողուհին և իր մեքսիկացի ընկերը զոհվել են, ընկնելով վեցերորդ հարկի պատշգամբից: Նրանք մասնակցում էին քննությունների ավարտին նվիրված երեկույթին:

Որոշ տեղեկությունների համաձայն, 19-ամյա Անաստասիա Տուպիկը և նրա 18-ամյա ընկերը` Միգելը, պատշգամբում զբաղվել են սեքսով և վայր ընկել` չկարողանալով պահել հավասարակշռությունը:

Երիտասարդներն ընկել են 6-րդ հարկից: Բժիշկները պարզել են, որ դեռահասների մահը վրա էր հասել անմիջապես:

Ականատեսների խոսքով, հինգշաբթի վաղ առավոտյան նրանք բարձր ձայն են լսել, այնուհետև տեսել են բանկում ընկած զույգին:

Միջադեպը տեղի է ունեցել Լոնդոնի Դեպտֆորդ թաղամասի Knights Tower բնակելի կոմպլեքսում: Բրիտանական ոստիկանության աշխատակից Հելեն Միտչելի խոսքով, ողբերգությունը դժբախտ պատահարի արդյունք է եղել:




Լրահոս