Գ. Սահակյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ԼՂՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են  պատգամավորներ Արտակ Զաքարյանը, Կորյուն Նահապետյանը, Հովհաննես Սահակյանը, Արմեն Ռուստամյանը,  Կարինե Աճեմյանը, Նաիրա Կարապետյանը, Շուշան Պետրոսյանը, Վահան Բաբայանը, Մհեր Շահգելդյանը, Թեւան Պողոսյանը, Նիկոլ Փաշինյանը, Խաչատուր  Քոքոբելյանը,  հունիսի 13-ին կմեկնի ԼՂՀ:

Պատվիրակությունը Արցախում կմասնակցի ՀՀ ԱԺ-ի եւ ԼՂՀ ԱԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 9-րդ նիստին՝ ընդլայնված կազմով:  ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպում կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:




Լրահոս