2016 թվականին Սամվել Ալեքսանյանը կբացի «Մալաթիա մոլ». «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ»  թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, հավանաբար, ծանր է տարել, որ Երեւանում Երեւան Սիթիներից» ավելի մեծ «մոլ»-եր են բացվել:Ուստի նա որոշել է «մոլ»-երի մեջ էլ լինել խոշորը:

2016-ին կբացվի «Մալաթիա մոլը», այն լինելու է 5 հարկանի հսկայական շինություն, որի 2 հարկերը ստորգետնյա են լինելու: Այս «մոլը» հաստատ դատարկ տաղավարներ չի ունենա, քանի որ մոտ ապագայում նախատեսվում է Մալաթիայի տոնավաճառն ապամոնտաժել, իսկ տեղի առեւտրականները տեղափոխվելու են «Մալաթիա մոլ»»։


Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս