Վերին Լարսը կրկին բաց է երթևեկության համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վլադիկավկասում կրկին բաց է Ռուսաստանը Անդրկովկասյան երկրների հետ կապող ավտոճանապարհը: Այս մասին Интерфакс-ին տեղեկացրել են Հյուսիսային Օսիայի ԱԻՆ-ի գլխավոր վարչությունից:

Ավտոճանապարհով երթևեկությունը վերականգնվել է Մոսկվայի ժամանակով 12:00-ին: Հաղորդվում է, որ առաջին օրը Վերին Լարսը կգործի թեստային ռեժիմով: ԱԻՆ-ի գլխավոր վարչությունը խնդրում է վարորդներին, որոնք պատրաստվում են հատել Ռուսաստանի և Վրաստանի սահմանը, հետաձգել իրենց մեկնումը, որպեսզի Հյուսիսային Օսիայի տարածքում կուտակված տրանսպորտային միջոցներին հնարավորություն տրվի շարունակել ճանապարհը:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին ճանապարահատվածը արգելափակվել էր Կազբեկ սարի հյուսիս-արևմտյան ստորոտից իջած սռցաբեկորների պատճառով:




Լրահոս