Պակիստանյան կործանիչները գրոհայիններ են սպանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պակիստանի Ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել գրոհայինների դիրքերին, որի հետևանքով սպանվել են տասնյակ ահաբեկիչներ, հայտնում է lenta.ru-ն։

Կործանիչների թիրախը եղել են «Ուզբեկստանի իսլամական շարժում» խմբավորման գրոհայինները, որոնք ավելի վաղ հայտարարել էին Կարչի քաղաքի օդանավակայանի վրա հարձակվելու մասին։

Չեզոքացված գրոհայինների ստույգ քանակը չի հաղորդվում։  Սակայն խոսքը մոտ 150 սպանված ահաբեկչի մասին է։




Լրահոս