Սպասվում է ամպրոպ և քամու ուժգնացում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում հունիսի 16-ին, առավելապես` հյուսիսային շրջաններում, 17-20-ին շրջանների զագալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:

Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 19-20-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում հունիսի 16-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականւթյունը փոքր է: Հունիսի 17-20-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:




Լրահոս