Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armlur.am -ին ՀՀ ՊՆ-ից ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 21-ին ընդունել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի գրասենյակը։Շնորհավորելով դեսպանին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ` պաշտպանության նախարարը նրան մաղթել է արգասաբեր աշխատանք:Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Հայաստանի պաշտպանության նախարարության միջև համագործակցության ընդլայնման հեռանկարները: Երկուստեք կարևորվել է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և զինծառայողների իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացումը:




Լրահոս