Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Կատարի և Պակիստանի միջնորդական ջանքերը շարունակվում են։
IRIB հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Արաղչին հայտնել է, որ երկու երկրների միջնորդները շարունակում են կողմերին փոխանցել տարբեր գաղափարներ և առաջարկներ։
Նրա խոսքով՝ հնարավոր դիվանագիտական նախաձեռնությունները ներկայումս քննարկման փուլում են։




























