Հայաստանում կան 44 հազար հոգեկան խնդիրներ ունեցողներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կան 44 հազար հոգեկան հիվանդներ, կամ հոգեկան հիվանդությունների հետ առնչվող մարդիկ,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայկական հոգեբուժական ասոցացիայի նախագահ Արմեն Սողոյանը: Վերջինս նշեց, որ հոգեբուժական հիվանդությունները բուժելի են, եւ  շատ ծայրահեղ դեպք պետք է լինի, որ հիվանդությունը չբուժվի: Բանախոսը նշեց նաեւ, որ հասարակությունն էլ պետք է ունենա իր ներդրումը, եւ պետք է հոգեկան հիվանդություն ունեցող մարդկանց վերաբերվեն սովորական մարդու նման:Ըստ Ա. Սողոյանի հիվանդությունները լինում են ժառանգական, սակայն լինում են նաեւ կյանքի բերումով: Հոգեբույժը գտնում է, որ այն հիվանդները, ովքեր տառապել են հոգեկան հիվանդությամբ, սակայն ապաքինվել են, նրանք որեւէ վնաս չեն կարող տալ հասարակությանը, այլ կարող են ընդգրկվել հասարակության մեջ:




Լրահոս