Տնօրենը պնդում է, որ ինքը չի կազմակերպել ծեծը, իսկ երեխային ազատել է ծնողի դիմումի հիման վրա (ֆոտոշարք)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես երեկ՝ փետրվարի 22-ին, Կոտայքի մարզից armlur.am -ին տեղեկացրել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Աբովյանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչ, 44-ամյա Արթուր Սերոբյանը, ով ստացել էր գանգուղեղային վնասվածք հարցականով և աջ դաստակի ոսկրի կոտրվածք։ Նրա կինը՝ Լարիսա Միքայելյանը, պատմել էր, որ գյուղում դպրոցի տնօրեն Սամվել Զոհրաբյանի ցուցումով տնօրենի հարազատները հարձակվել և ծեծի էին ենթարկել իր ամուսնուն՝ պատճառաբանելով, որ այս ամենը կապված է այն հանգամանքով, որ տնօրենն անհիմն դպրոցից հեռացրել է իր 15-ամյա տղային՝ Արտյոմ Սերոբյանին, ով ունի հենաշարժական ապարատի խնդիրներ, քայլում է դժվարությամբ։Նշված փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնում հետաքննություն էր սկսվել։ Այսօր՝ փետրվարի 23-ին, ֆոտոլրագրողը հանդիպել և զրուցել է Արամուսի դպրոցի տնօրեն Սամվել Զոհրաբյանի հետ։ Վերջինս հերքել է Լարիսա Միքայելյանի մեղադրանքները՝ հայտնելով, որ “ես այն անձնավորությունը չեմ, որ նման ճղճիմ բաներով զբաղվեմ և տեղեկություններ չեմ ունեցել կատարված միջադեպի մասին, իսկ նրանց տղային դպրոցից ազատել եմ, քանի որ 2008 թվականի սեպտեմբերի 1-ին, տղայի հայրը՝ Ա. Սերոբյանը, դիմում է գրել և խնդրել, որ իր երեխային ազատեմ դպրոցից, քանի որ իրենք ցանկանում են իրենց երեխային տեղափոխել այլ ուսումնական հաստատություն”։ 




Լրահոս