Խորհրդարանն այս պահին քննարկում է «Կուտակային կենսաթոշակային համակարգի» մասին օրենքի փոփոխված տարբերակը, որը ներկայացվել է կառավարության կողմից: Հիմնական զեկուցողը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էր, ով նշեց, թե ինչ փոփոխություններ են կատարվել օրենքում:
Նա նշեց, որ փոփոխություններ կատարելու համար հիմք են հանդիսացել երկու գործոն` ՍԴ-ի որոշման հակասահմանադրական ճանաչված դրույթների համապատասխանեցումը և հնչեցրած մտահոգությունների կատարումը:
Նախարարը նշեց, թե ներկայացված փաթեթն ընդունելու դեպքում այլևս պարտադիր կուտակային վճար չի լինելու, այլ կլինի նպատակային սոցիալական վճար, որը մինչ 2017թ. կանդրադառնա միայն պետական սեկտորի աշխատողների վրա, իսկ 2017թ.-ից հետո նաև մասնավորների: