Դուք կարծում եք՝ ՍԴ-ն գտնվում է Ձեր գրպանո՞ւմ. Լ. Զուրաբյանը` նախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի արտահերթ նիստում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխման քննարկման ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարց ուղղեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը՝ արդյոք Սահմանադրական դատարանի որոշումը հստակ է իշխանությունների համար:

«Նախ մի տեխնիկական հարց. եթե ես մասնակից չեմ կամ դիմում եմ գրել, դուրս եկել պարտադիր կուտակային ծրագրից, պետական բյուջեից, անցումային շրջանում շարունակվո՞ւմ են իմ հաշվին գումարներ փոխանցել: Երկրորդ՝ դուք կարծո՞ւմ եք, որ պարտադիրի դեմ ընդվզումը գալիս էր նրանից, որ քաղաքացու գրպանից գումարը տանում էին ոչ սահմանադրական ճանապարհով: Հիմա նվազումը կպակասի, քանի որ գումարը կտարվի սահմանադրական ճանապարհով,- նշեց նա և հավելեց-Ես չեմ հասկանում, ՍԴ-ի որոշումը հստակ չեղա՞վ ձեզ համար, թե՞ դուք կարծում եք, որ, միևնույն է, ՍԴ-ն գտնվում է ձեր գրպանում»:

Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Առաջարկվող մոտեցումների տարբերության մասին. ՍԴ որոշման մեջ արձանագրված խնդիրներից մեկն այն էր, որ կատարվող վճարներն անմիջապես գնում են ֆոնդերի կառավարիչներին, ինչը ՍԴ-ն երաշխիքային չէր համարել։ Այս դեպքում՝ սահմանելով նպատակային սոցիալական վճար, որը գնում է պետական բյուջե, ավելացնելու է երաշխիքային համակարգն այդ գումարների նկատմամբ», – հայտարարեց նա:

Լևոն Զուրաբյանն էլ արձագանքեց. «Ես չեմ հարցնում՝ ՍԴ-ի համար տարբերություն կա, թե ոչ… քաղաքացու գրպանից փողը տանելը դուք հարմարեցրել եք ՍԴ-ին, ես հարցնում եմ՝ քաղաքացու համար որևէ տարբերություն կա՞»:

«Ինչ վերաբերում է քաղաքացու համար տարբերությանը, առաջարկվող մեխանիզմն առաջին հերթին քաղաքացու համար տեսանելի, վստահելի և երաշխավորված համակարգ է ենթադրում»,-պատասխանեց նախարարը: 
 




Լրահոս