Իսրայելցիները սպանել են պաղեստինցի դեռահասի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

15-ամյա պաղեստինցին գնդակահարվել է իսրայելական զինվորների կողմից Հորդանանի արևմտհան ափին. BBC-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում են պաղեստինցի բժիշկները:

Զինվորականները զբաղվում են անցած շաբաթ առևանգված 3 իսրայելցի դեռահասների որոնումներով:

Իսրայելը մեղադրում է ՀԱՄԱՍ-ին առևանգման մեջ, սակայն իսլամականները հերքում են իրենց առնչությունն այդ միջադեպին:

Նախօրեին հակամարտության երկու կողմերն Արևմտյան ափին ներքաշվեցին բախումների մեջ: Չորեքշաբթի և հինգշաբթի օրերի ընթացքում իսրայելացի զինվորականները ձերբակալել են ավելի քան 280 պաղեստինցի:




Լրահոս