ԱԱ-2014. Խաղերի անոնս. օր 10-րդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում հունիսի 21-ին ևս տեղի կունենան մի քանի հանդիպումներ:

Երևանի ժամանակով 20:00 խաղադաշտ դուրս կգան Արգենտինայի և Իրանի հավաքականները: Առաջին տուրից հետո F խմբում առաջատարը հենց Արգենտինան է` 3 միավորով, իսկ Իրանը երկրորդն է` 1 միավորով:

Արդեն 23:00 G խմբից կհանդիպեն Գերմանիան և Գանան: Այս խմբում Գերմանիան 3 միավորով առաջատարն է, իսկ Գանան ետնապահների թվում է և դեռ միավոր չի վաստակել:

Իսկ ուշ գիշեր` 02:00 F խմբից կհանդիպեն Նիգերիան և Բոսնիա-Հերցեգովինան:  Վերջինս դեռևս միավոր չի վաստակել, իսկ Նիգերիան էլ ունի մեկ միավոր:




Լրահոս