
Տավուշի մարզի դատախազություն է դիմել Դիլիջան քաղաքի Կաղնու Խաչ թաղամասի մի բնակչուհի: Նա հայտնել է, որ իր 10-ամյա թոռնուհուն դիլիջանցի անչափահաս մի քանի տղաներ բռնաբարել են: Այս գործով զբաղվում է ոստիկանության Տավուշի քննչական բաժնի Դիլիջանի բաժանմունքը, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: Աղջկա ընտանիքը սոցիալապես անապահով է, ընտանիքի երեխաները հաճախում են Դիլիջանի գիշերօթիկ դպրոց: Աղբյուր` aravot.am: