ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՇՎԱՅՆՇՏԱՅԳԵՐԸ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է

Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը որոշել է հեռանալ գերմանական ակումբից եւ տեղափոխվել «Մանչեստեր Յունայթեդ»: Հայտնում են, որ կիսապաշտպանը դեմ չէ կրկին միանալ Լուի վան Գալի հետ, ով ԱԱ-2014-ից հետո գլխավորելու է «Մանչեստեր Յունայթեդ»-ը: Ակումբի ղեկավարությունը պատրաստ է ֆուտբոլիստի տրանսֆերի համար Գերմանիայի չեմպիոնին վճարել 20 մլն եվրո ֆունտ: Գերմանիայի այս առաջնությունում Շվայնշտայգերը մյունխենցիների կազմում անցկացրել է 23 հանդիպում: 29-ամյա կիսապաշտպանի օգտին գրանցված է 4 գոլ եւ 5 գոլային փոխանցում:

ԽԱՅՏԱՌԱԿ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Երեկ ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ հանդիպեցին Իսպանիայի եւ Հոլանդիայի հավաքականները: Իսպանիայի հավաքականը հաղթել է աշխարհի առաջնության վերջին 6 խաղում, որը համարվում է լավագույն հաղթանակի շրջանը: Ընդ որում, վերջին 6 խաղից 4-ը իսպանացիները հաղթել են նվազագույն 1:0 հաշվով: Իսպանացիներն աշխարհի առաջնության վերջին չորս խաղերի ընթացքում ոչ մի գնդակ բաց չեն թողել սեփական դարպաս: Հոլանդիայի հավաքականը խմբից դուրս է եկել վերջին 7 աշխարհի առաջնությունում: Իսպանիա-Հոլանդիա խաղը դարձել էր առաջինը 1990-ից ի վեր, երբ նախորդ առաջնության երկու եզրափակչի մասնակիցները խաղալու էին միմյանց դեմ հաջորդ առաջնության առաջին իսկ խաղում: Իսպանիայի հավաքականի լավագույն ռմբարկուն աշխարհի առաջնությունների ընթացքում դարձել է Դավիդ Վիլյան (8 գոլ), իսկ Հոլանդիայի հավաքականի հարձակվող Ռոբին վան Պերսին դարձավ ընտրական փուլի լավագույն ռմբարկուն Եվրոպայի առաջնությունից հետո` 11 գոլ:
Երեկվա հանդիպումն ավարտվեց աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի անսպասելի ու ամոթալի պարտությամբ՝ 5:1 հաշվով:

ՈՒԿՐԱԻՆԱՆ ԶՐԿՎԵՑ «ԲԱՍԿԵՏԲՈԼԻՑ»

Ուկրաինան զրկվեց բասկետբոլի Եվրոպայի 2015թ. առաջնության անցկացման իրավունքից: Կազմակերպության խորհուրդն այդպիսի որոշում է կայացրել՝ Ուկրաինայում տիրող քաղաքական ոչ կայուն իրավիճակի պատճառով։ «Եվրոբասկետ-2015»-ի անցկացման նոր մրցավայրի մասին հայտնի կդառնա ավելի ուշ։ Մայիսի կեսերին, ՈւԵՖԱ-ում հայտարարվեց, որ օգոստոսից մինչեւ հոկտեմբեր Ուկրաինայի տարածքում չի կարելի ֆուտբոլային մրցավեճեր անցկացնել, բացառությամբ երկու մարզադաշտերի՝ Կիեւի «Օլիմպիյսկի»-ի եւ «Լվով Արենա»-ի։




Լրահոս