Գողի վրա գլխարկն այրվում է. Ա. Արշակյանը` Ռ. Քոչարյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բոլոր քաղաքացիներն իրավունք ունեն արտահայտվելու, և այդ իմաստով բնական է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց տվեց: Այսպես արձագանքեց երկրորդ նախագահի հարցարզույցին նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը:

«Եթե դա նայենք որպես արդարացում, ապա դա էլ բնական է: Նա ցանկացել է արդարացնել իր նախագահության տարիներին թույլ տրված սխալները: Կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի՝ այդ ձևով հանդես գալը խորհրդանշական է, դրա մեջ կա մեծ սինվոլ: Այսպիսի մի խոսք կա` գողի վրա գլխարկն այրվում է », – ասաց Արշակյանը:

Քաղաքական գործիչ Գառնիկ Իսագուլյանը նույնպես համաձայն է, որ Սահմանարությունը ոչ մեկին չի արգելում արտահայտել իր կարծիքը: «Քոչարյանի առումով՝ այդ հարցարզրույցը արժեքավոր է, քանի որ նա մատնանշում է շատ հայտնի գործարքներ, որոնք վտանգավոր են», -ընդգծեց նա:




Լրահոս