«Շատ «բոմժեր» համակարգված չեն համարում 12 պահանջը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կայացած ասուլիսի ընթացքում տնտեսագետ, ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանն անդրադարձավ Աժ չորս ոչ իշխանական ուժերի կողմից ներկայացված 12 պահանջին:

Նա նշեց, որ շատ քաղաքական «յալանչիներ» կամ «բոմժեր» ասում են, թե համակարգված չեն այդ պահանջները:

«Դե, իհարկե, կասեն, որ համակարգված չէ, քանի որ այդ 12 կետով առաջարկվում է վերջ դնել երկրի թալանին»,-ասաց  Բոստանջյանը:

Նա հավելեց, թե անկախ ամեն ինչից՝ պետք է քաղաքական կամք և ցանկություն ունենալ՝ հարցերը լուծելու համար:

Հիշեցնենք, որ ՀԱԿ, «Ժառանգություն», ԲՀԿ և ՀՅԴ խմբակցությունները միասին ներկայացրել 12 կետանոց պահանջագիր և իշխանությանը մինչ սեպտեմբերի վերջ ժամանակ տվել` այդ հարցերը լուծելու համար:
 




Լրահոս